10 բարձրաստիճան սպա ուղարկվել է պահեստազոր

10 բարձրաստիճան սպա ուղարկվել է  պահեստազոր

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների շրջանակում ՀՀ ԶՈւ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպա, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը:

ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու և ՀՀ ԶՈւ պահեստազոր արձակվելու կապակցությամբ գնդապետեր Ռաֆիկ Բեգլարյանը, Ավետիք Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Ղազարյանը, Գառնիկ Բարսեղյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Սերյոժա Տավարածյանը, Արթուր Առուստամյանը, Ստանիսլավ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը պարգևատրվել են անվանական սպայական դաշույներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---