Մանսուրյանն այցելել է «Սասնա ծռերի» անդամին. Վերջինս դադարեցրել է հացադուլը

Մանսուրյանն այցելել է «Սասնա ծռերի» անդամին.  Վերջինս դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ի երեկոյան հայտնի կոմպոզիտոր, Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել է «Սասնա ծռերի» անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի հետ: Այդ մասին հայտնել է Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Աշոտ Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել՝ խնդրելովկոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին ու Ռոբերտ Ամիրխանյանին հանդիպել իրեն: Օգոստոսի 8-ին հայտնի է դարձել, որ կոմպոզիտորները համաձայնել են այցելել Պետրոսյանին:

Հանդիպումից հետո Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը և թույլ տվել, որ իրեն բուժօգնություն ցուցաբերվի, գրում է Panorama.am-ը: Պապիկյանն ասել է, որ ինքը լիազորված չէ փոխանցել, թե ինչ է քննարկվել Պետրոսյան-Մանսուրյան հանդիպման ժամանակ և հավելել.

«Երկու մտավորականի հանդիպում էր, որը մեկ ժամից ավելի է տևել: Եվ շատ լավ է, որ այդ հանդիպումից հետո Աշոտ Պետրոսյանը դադարեցրեց հացադուլը և թույլ տվեց, որ իրեն բուժօգնություն ցուցաբերվի՝ չէ՞ որ նրա ստացած հրազենային վնասվածքը ծանր էր»:

Ավելի վաղ Պետրոսյանի հետ հանդիպման պատրաստակամություն էր հայտնել նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Փաստաբանն ասել է , որ իրենք փորձել են, բայց չեն կարողացել կապ հաստատել Ամիրխանյանի հետ:

Աշոտ Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---