Հետիոտնային անցումներ Երևանում` տեսողության խնդիր ունեցողների համար

Հետիոտնային անցումներ Երևանում` տեսողության խնդիր ունեցողների համար

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անարգել տեղաշարժը ապահովելու համար մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում ու հետիոտնային անցումներում տեղադրվում են դեղին գույնի գոգավոր հատուկ սալիկներ:

Դեղինը վատ տեսողությամբ քաղաքացիներին կծառայի որպես ազդանշան, իսկ տեսողությունից ընդհանրապես զուրկ անձանց մայթի մոտալուտ վերջնամասի կամ ընդհակառակը` բարձրության չափը կհուշի սալիկների գոգավորությունը, տեղեկացնում է ՀՀ քաղաքապետարանը:

Ծրագիրը 2016-ին դիտարկվում է որպես փորձնական և կիրականացվի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածը: նշվում է, որ գործընթացն ավելի ընդգրկուն կլինի 2017-ին, եթե այս տարվա աշխատանքների արդյունքները լիարժեքորեն արդարացնեն սպասելիքները:

«Սակայն ի սկզբանե նախաձեռնությունը մեկնարկել է մայրաքաղաքի կրթօջախներից մեկում, ուր հաճախում են տեսողության խնդիրներ ունեցող երեխաներ, ինչպես նաև նույն խնդիրն ունեցող մեր համաքաղաքացիների համար գործող մշակույթի տան հարակից անցումում` այս կերպ հետապնդելով նաև ուսուցողական նպատակ», - ասված է քաղապետարանի հաղորդագրության մեջ:

Մայրաքաղաքը հատուկ կարիքներ ունեցող կամ մանկասայլակներով տեղաշարժվող քաղաքացիներին հարմարավետ դարձնելու նպատակով 2013-ին մեկնարկել էրնաևթեքահարթակներ կառուցելու ծրագիրը, որին արդեն հաջորդ տարի ներգրավվեցին նաև մասնավոր կառույցները:

2016-ի ծրագրով նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների մոտ 270 թեքահարթակ, որից 140-ն արդեն իսկ կառուցվել է օգոստոսի 2-ի դրությամբ:

2013-ին Երևանում մեկնարկել էր թեքահարթակների կառուցման գործընթացը: 2013-ից 2015-ը կառուվել է մոտ 1600 թեքահարթակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---