Պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է մոտ 1.7 անգամ՝ օգոստոսի 8-ի դրությամբ

Պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է մոտ 1.7 անգամ՝ օգոստոսի 8-ի դրությամբ

PanARMENIAN.Net - 2016-ի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85.326 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49.827 տոննա պտուղ-բանջարեղեն: Այս մասին լրագրողներին տեղեկացրել էՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Այսօրվա դրությամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները 2015-ի նույն ժամանակաշրջանի մակարդակը գերազանցում են ավելի քան 35.5 հազար տոննայով կամ ավելի քան 1.7 անգամ», - ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով, 2016-ին պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է մոտ 71.282 տոննա բանջարեղեն, որից՝ 47.780տ ոննա լոլիկ, 26.808 տոննա պտուղ, որից՝ 6.472 տոննա խնձոր, 5.334 տոննա դեղձ, 7.640 տոննա ծիրան և 7.362 տոննա այլ պտուղ:

Մակարյանը նաև հավելել է, որ վերամշակող ընկերությունների կողմից պտուղ-բանջարեղենի մթերումների պահանջարկը մոը 34 հազար տոննայով (35 տոկոսով) գերազանցել է 2015-ի ընթացքում կատարված փաստացի մթերման ծավալները, մասնավորապես` 17.0 հազ. տոննայով լոլիկի, 1.0 հազ. տոննայով ծիրանի, 1.6 հազ. տոննայով դեղձի և 3.7 հազար տոննայով խնձորի ծավալները:

Անդրադառնալով մթերմանն առնչվող խնդիրներին` փոխնախարարը նշել է, որ համաձայն հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից հավաքագրված, ամփոփված և ՀՀ գյուղատնտեսության նախարարին ներկայացված տեղեկատվության` օգոստոսի 9-ի դրությամբ հանրապետության պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 1972 տոննա բանջարեղեն, որից՝ 1075 տոննա լոլիկ և 10.224 տոննա պտուղ, որից՝ 6455 տոննա ծիրան, 1036 տոննա հատապտուղ:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության կողմից խաղողագործու­թյան և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ:

Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի և խաղողի իրացման աջակցության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 2011-ից մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր համայնքների վարչական տարածքներում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի կազմակերպվում են գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ:

2016-ի հունիսի 11-ից Կասյան փողոցի վերին հատվածում, իսկ հուիսի 23-ից «Մալիբու» սրճարանի հարևանությամբ վերսկսվել են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---