Գրոսմայստեր Գրիգորյանն առաջին հաղթանակն է տարել Իսպանիայի մրցաշարում

Գրոսմայստեր Գրիգորյանն առաջին հաղթանակն է տարել  Իսպանիայի մրցաշարում

PanARMENIAN.Net - Իսպանիայում մեկնարկել է Սիուդադ դե Պոնտեվեդրա մրցաշարը, որին մասնակցում է 17 երկրի 159 շախմատիստ:

Մասնակիցների թվում են 10 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: Սիուդադ դե Պոնտեվեդրա մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով առաջին տուրում հաղթեց Գոնսալես Ռեգուերո Ռոդրիգոյին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Երկրորդ տուրում Գրիգորյանի մրցակիցն է Սալվադոր Կաբո Սեզարը:

ԱՎելի վաղ Գրիգորյանը հաղթել էր Իսպանիայում հունիսին անցկացվածՍիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարը, որին մասնակցել է 55 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: 2016-ի փետրվարին նա «Խազարի գավաթ 2016» մրցաշարի 2-րդ տեղն է զբաղեցրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---