Սարգսյան-Պուտին հանդիպումը՝ օգոստոսի 10-ին. Քաղաքական, տնտեսական, հումանիտար հարցեր կքննարկվեն

Սարգսյան-Պուտին հանդիպումը՝ օգոստոսի 10-ին. Քաղաքական, տնտեսական, հումանիտար հարցեր կքննարկվեն

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետության միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահը մի շարք տարածաշրջանային հանդիպումներ է ունեցել. Պուտինն օգոստոսի 9-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Նրանք հայտարարել են, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի տարածաշրջանային խնդիրների լուծման վրա:

Օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---