Սերժ Սարգսյան. Կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները կատարվեն

Սերժ Սարգսյան. Կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները կատարվեն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար: «Շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերված համաձանություններն ի կատար ածվեն: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է հակամարտության կարգավորման թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու նշել է, որ տեղյակ կպահի Սերժ Սարգսյանին զրույցի բովանդակության մասին:

Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ, մասնավորապես, քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում որևէ պատրաստի լուծում պարտադրել Երևանին կամ Բաքվին հակամարտության լուծման հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---