Սարգսյանը Բրազիլիա է մեկնել. Կսատարի օլիմպիականներին, պաշտոնական հանդիպումներ կունենա

Սարգսյանը Բրազիլիա է մեկնել. Կսատարի օլիմպիականներին, պաշտոնական հանդիպումներ կունենա

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:

Այցի շրջանակում Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ:

Խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացնում է 33 մարզիկ 8 մարզաձևում:

Օգոստոսի 7-ին Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Ռիոյի Խաղերի որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Օլիմպիադայի 5-րդ օրը ելույթ է ունեցել Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը՝ գրավելով 5-րս տեղը:

Կարդացեք նաև՝ Ծանրամարտիկ Կարապետյանը վնասվածք է ստացել և դուրս մնացել օլիմպիական մեդալի համար պայքարից

Բռնցքամարտիկներ Ավագյանը և Բաչկովը հաղթանակով են մեկնարկել Խաղերում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---