Ապրիլյան մարտերի կամավորները մեդալներ են ստացել՝ անվտանգության գործում ավանդի համար

Ապրիլյան մարտերի կամավորները մեդալներ են ստացել՝ անվտանգության գործում ավանդի համար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի քանի տասնյակ կամավորականների հանձնել է գերատեսչական մեդալներ:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է. «Մեր նորօրյա պատմության ընթացքում կարողացել ենք ստեղծել պետություն, բանակ, անվտանգային համակարգ և տանել նրան, որ հայկական բանակը դառնա անվտանգության ապահովման առանցքը և նրա շուրջը մենք բոլորս համախմբվենք:

Ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ սանձազերծված գործողությունների չեզոքացումն էլ վկայությունն է նրա, որ պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է: Բայց երբ բանակը համալրվում է նաև մարտական ընկերներով, կամավորականներով, այն ավելի ամուր, ավելի հզոր է դառնում և ավելի մեծ հենք է ստեղծում ապագա անվտանգային համակարգը ձևավորելու համար»,- ասել է Օհանյանը:

Մարտական գործողություններին մասնակցած կամավորականներն էլ իրենց խոսքում նշել են, որ ապրիլյան գործողությունների և իրավիճակի կայունացման օրերին ունեցել են նույն զգացողություններն ու ապրումները, ինչ Արցախյան հերոսամարտի օրերին, սակայն դիրքերում փաստել են, որ իրենցից ավելի հզոր և մարտական առավել բարձր ոգի ունեցողներ էլ կան. նրանք այսօր դիրքերում կանգնած պաշտպանության բանակի զինվորներն են: Կամավորականները շեշտել են, որ այդ փաստն իրենց ոչ թե մտահոգել կամ հիասաթափեցրել է, այլ, ընդհակառակը, ոգևորել է, որ այսօրվա սերունդն ավելի ամուր է կառչած իր հողին և պատրաստ է կյանքի գնով էլ պաշտպանել հայրենիքը:

Ապրիլյան պատերազմին հազարավոր կամավորներ են մասնակցել: Զոհվել է 7 կամավոր՝ ադրբեջանական կողմի«մահապարտ» անօդաչու թռչող սարքի գրոհից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---