Արցախում զբոսաշրջիկների համար գիշերատեղեր և տեսարժան արգելոցներ են ստեղծվել

Արցախում զբոսաշրջիկների համար գիշերատեղեր և տեսարժան արգելոցներ են ստեղծվել

PanARMENIAN.Net - ԼՂՀ զբոսաշրջության վարչության իրականացրած դիտարկումների համաձայն, 2016-ի ապրիլից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում 2015-ի համեմատ Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը որոշակիորեն նվազել է: Այդ մասին ասել է ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի պատասխանատու Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով, Արցախում զբոսաշրջության զարգացած ճյուղեր են պատմամշակութային տուրիզմը, արկածային տուրիզմը, որի մեջ մտնում են հետիոտն արշավները, լեռնամագլցումը, էկոտուրիզմը, գրում էԱրցախպրեսը:

«Արցախում զբոսաշրջության զարգացումը մեծ հեռանկարներ ունի և գտնվում է իշխանությունների մշտական հոգածության ներքո: Զբոսաշրջությունը մեր հանրապետությունունում բավականին դինամիկ զարգացող ճյուղ է` իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, նյութական և ոչ նյութական հարուստ մշակույթով` ինքնատիպ յուրահատկություններով, ինչն էլ նպաստում է զբոսաշրջության խթանմանն Արցախում »,- ասել է հայտնել Գրիգորյանը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում Արցախում զբոսաշրջության նոր ճյուղերի զարգացման ուղղությամբ:

Նա հայտնել է, որ վերջին մի քանի տարում զբոսաշրջիկների առօրյան հետաքրքիր դարձնելու և կեցության հարմար պայմաններ ապահովվելու համար ստեղծվել են գիշերատեղեր և կառուցվել են տեսարժան արգելոցներ:

Այդ առումով ամենակարևոր քայլը Արցախի շրջանների բաժանումն է հյուսիսային և հարավային երթուղիների:

Զբոսաշրջության նոր ճյուղերի զարգացման հյուսիսային երթուղու ծրագիրը դեռ մշակման փուլում է գտնվում:

Արցախը օտարերկրյա զբոսաշրջիկներին ճանաչելի դարձնելու համար համացանցային ծրագրեր են իրականացվում, որոնցից, ըստ Գրիգորյանի, հատկանշական է ընթացիկ տարում մեկնարկած «Եկ Արցախ» ֆլեշ մոբը: Գործում է նաև զբոսաշրջության վարչության պաշտոնական կայքը, որտեղ տեղադրվող ճանաչողական տեղեկությունները սոցցանցերի միջոցով փոխանցվում են օտարերկրացիներին:

Զբոսաշրջության վարչության պատասխանատուի հաղորդմամբ ` Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը մեծ է հատկապես Ռուսաստանի Դաշնությունյունից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իրանից:

2015-ին Արցախ է այցելել 16.500 օտարերկրյա զբոսաշրջիկ, հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպական մի շարք երկրներից: Մի քանի տարի շարունակ օտարերկրյա այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր: 2014-ին այդ աճը դանդաղել էր մինչև 13 տոկոս: 2015-ին ցուցանիշը նորից աճել է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---