ՕՄՕՆ-ի վետերանները հատուկ գումարտակ են ստեղծում՝ սահմանները պաշտպանելու համար

ՕՄՕՆ-ի վետերանները հատուկ գումարտակ են ստեղծում՝ սահմանները պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Սահմանները պաշտպանելու և Հայոց բանակին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմավորվում է պայմանագրային գումարտակ: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) -ի վետերանների խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ-ի հետ կազմավորելու այդպիսի՝ կամավոր հիմունքներով և կանոնավոր վարձատրվող առանձնակի գումարտակ:

«Բարձր աշխատավարձ, լավ սոցիալական փաթեթ, ամբողջ ծառայության ընթացքը համարվում է իրական զինվորական ծառայություն և ստաժ: Նախկինում ունեցած զինվորական կոչումները, եթե կան՝ պահպանվում են և օրինական կարգով աճում: Գումարտակի հրամանատարությունը և հիմնական կորիզը բոլորը հատուկ նշանակության ստորաբաժանումների պատերազմ անցած մարտական սպաներ են», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանը:

Նա հայտնել է, որ Գումարտակի անձնակազմը համալրելու համար պահանջվում են տարբեր զինվորական մասնագիտությունների տիրապետող մարդիկ, առանց տարիքային սահմանափակման՝ հրաձիգներ, վարորդներ, հետախույզներ, դիպուկահարներ, գնդացրորդեր, նռնականետորդներ, սակրավորներ, բուժակներ, բժիշկներ և այլն:

«Իհարկե անդամագրվել կարող են միայն այն անձիք, ովքեր կհամապատասխանեն որոշակի ֆիզիկական և բարոյական չափանիշների, ինչը կորոշվի մեր հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի ընթացքում:Անդամագրվելու համար կարող եք իմ անձնական էջում կապնվել ինձ հետ, կամ այցելել Մոսկովյան 5 հասցեում գտնվող մեր գրասենյակ՝ Ազարյանի սպորտդպրոցի հարևանությամբ», - գրել է Պապիկյանը:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանն ավելի քան 300 մարտական կորուստ է ունեցել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---