Փաստաբաններ. «Սասնա ծռերից» երկուսի մեղադրանքները համալրվել են

Փաստաբաններ. «Սասնա ծռերից» երկուսի մեղադրանքները համալրվել են

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի երկու անդամ Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է: Այս մասին հայտնել են նրանց փաստաբանները:

Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը:

«Նախորդ տարվա ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը հանձնվել է ՀՔԾ քննիչների վարույթ։ Պավել Մանուկյանը հրաժարվել է ստորագրել և ցուցմունք տալ»,- ասել է նա. գրում է Aysor.am-ը։

Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքին ևս միացվել է 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

Ավելի վաղ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---