ANCA-ի կոչն Օբամային՝ մերժել միայն Ադրբեջանին օգուտ տվող Մադրիդյան սկզբունքները

ANCA-ի կոչն Օբամային՝  մերժել միայն  Ադրբեջանին օգուտ տվող Մադրիդյան սկզբունքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ժողովրդավար ճանապարհով ինքնորոշման համամարդկային գաղափարների ու մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված կայուն լուծմանը:

«ԱՄՆ-ն ու միջազգային միջնորդները պետք է մերժեն խորապես սխալ ու անխոհեմ Մադրիդյան սկզբունքները, որոնք իրենցից ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից ռազմավարական ու անդարձ զիջումներ պահանջող և փոխարենն Ադրբեջանի կողմից անորոշ ու հակասական կարգավիճակի տրամադրում խոստացող միակողմանի առաջարկներ»,-նշվում է հայտարարությունում, գրում է Tert.am-ը:

ANCA-ն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Մադրիդյան սկզբունքներով շարժվելու դեպքում օգուտ կունենա միայն Ադրբեջանը` ագրեսոր պետությունը:

Հանձնախումբը կոչ է արել բոլոր գաղափարակիցներին էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին` կոչ անելով հրաժարվել այդ սկզբունքներից:

Մադրիդյան սկզբունքները 2007-ին նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության հետ կապված բանակցությունները վարող Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման առաջարկած հիմնական սկզբունքների պայմանական անվանումն է: Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակի մի մասը հրապարակվել է 2009-ի հուլիսի 10-ին Իտալիայի Աքվիլա քաղաքում։

Հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել էր 2007 թ.-ի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում՝

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ; Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ; նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով; Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով; ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք;անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---