Ռումինիան ներկայացնող Գաբրիել Սինքրայանը՝ Օլիմպիական բրոնզե մեդալակիր

Ռումինիան ներկայացնող Գաբրիել Սինքրայանը՝ Օլիմպիական բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 7-րդ օրը մրցում էին 85 կգ քաշային ծանրորդները:

Ռումինիան ներկայացնող հայազգի մարզիկ Գաբրիել Սինքրայանը բրոնզե մեդալ է նվաճել, հաղորդում է Sputnik Արմենիան: Բացի բարձրացրած կիլոգրամներից (390), նա բրոնզ վերցրեց 3-րդ տեղի համար մրցակցից անձնական քաշով թեթև լինելու շնորհիվ։

Իրանցի Քիանուշ Ռոսթամին գերազանցեց երկամարտի աշխարհի սեփական ռեկորդը՝ 396 կգ և դարձավ Օլիմպիական չեմպիոն։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է դարձել Չինաստանի ներկայացուցիչ Թյաո Թյանը՝ երկամարտի 395 կգ արդյունքով։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, ՀՀ-ն ներկայացնող 85 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը պոկում վարժության ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը:

Կարդացեք նաև՝ Ծանրորդ Սոնա Պողոսյանը 10-րդն է Օլիմպիական խաղերում. Միրզոյանը վնասվածք է ստացել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---