«Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանը կալանավորվել է

«Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի նկատմամբ կայացրել է կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու որոշում: Այս մասին հայտնել է Նազարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Դատարանը կալանավորման որոշում կայացրեց, որից հետո ասացին, որ Սեդրակ Նազարյանին կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Քիչ անց կգնանք և կճշտենք՝ արդեն տեղափոխել են, թե ոչ»,- ասել է փաստաբանը, մեջբերում է Tert.am-ը:

Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` պատանդ վերցնելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

հուլիսի 31-ինՆազարյանը ՊՊԾ գնդից հրազենային վիրավորմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, վիրահատություն էր տարել:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---