ՌԴ-ն ներկայացնող Կիրիլ Գրիգորյանը` Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

ՌԴ-ն ներկայացնող Կիրիլ Գրիգորյանը` Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի անդամ Կիրիլ Գրիգորյանը Ռիոյում անցկացվող Օլիմպիական խաղերում հրաձգության մրցաշարի (պառկած դիրքում) 50 մետր հեռավորության մրցաձևում բրոնզե մեդալ է նվաճել:

Եզրափակիչ փուլում Գրիգորյանը վաստակել է 187.3 միավոր:

Մարզիկի խոսքով, կարող էր ավելի լավ ելույթ ունենալ, հաղորդում է Sputnik Արմենիան:

«Ուրախ եմ բրոնզի համար, բայց փոքր-ինչ հիասթափված եմ, կարող էի ավելի բարձր ցուցանիշ ունենալ։ Հուզմունքս խանգարեց։ Զգացմունքները զսպելը դժվար է, հուզմունքի պատճառով երկու անհաջող կրակոց արձակեցի, և վերջ, հայտնվեցի երրորդ տեղում»,- լրագրողներին է ասել Գրիգորյանը։

Ոսկե մեդալակիր է դարձել Հենրի Յունգհենելը (209,5 միավոր)` օլիմպիական ռեկորդ սահմանելով այս մարզաձևում։ Արծաթը բաժին է ընկել Հարավային Կորեայի մարզիկ Կիմ Ջոնյոնին (208,2)։

Կարդացեք նաև՝ Ռումինիան ներկայացնող Գաբրիել Սինքրայանը՝ Օլիմպիական բրոնզե մեդալակիր

ՌԴ-ն ներկայացնող Եգորյանը՝ թրամարտի Օլիմպիական չեմպիոն

ՌԴ-ն ներկայացնող մարմնամարզուհի Թութխալյանը՝ Օլիմպիադայի թիմային արծաթե մեդալակիր

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---