Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանում Լատվիայի ԱԳՆ ղեկավար Արթիս Պաբրիկսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Լատվիայի ԱԳ նախարար Արթիս Պաբրիկսը: Այցի ընթացքում նախատեսվում են Լատվիայի ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:



Երեւանում գտնվելու ընթացքում Լատվիայի ԱԳՆ պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողություն, ծառատունկ եւ այցելություն Ցեղասպանության թանգարան: Այցի ընթացքում կստորագրվի հայ-լատվիական հուշագիր երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---