Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո երկիր չի վերադարձել 32 դիվանագետ

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո երկիր չի վերադարձել 32 դիվանագետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե զինված հեղաշրջման փորձից հետո արտերկրից Թուրքիա հետ կանչված 208 դիվանագետից 32-ը չեն վերադարձել և թաքնվում են թուրքական իշխանություններից:Մևլութ Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան հասնելու է նրանց արտահանձմանը:

Ներկայումս փախուստի մեջ են նաև 162 թուրք զինծառայող, այդ թվում՝ ռազմական կցորդներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերում, նաև պետական կատավարման այլ կառույցներում ինտենսիվ զտումներ են իրականցվում, դրանց շրջանակներում մոտ 18 հազար քաղաքացի ձերբակալվել կամ կալանավորվել է, տասնյակ հազարավոր պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---