Արցախցի Միշան երկրորդն է «Մանկական Նոր ալիք»-ում

Արցախցի Միշան երկրորդն է «Մանկական Նոր ալիք»-ում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող ութամյա երգիչ Միշան (Միքայել Գրիգորյան) «Մանկական Նոր ալիք 2016» միջազգային երգի մրցույթին զբաղեցրել է երկրորդ տեղը, հայտնում է Արցախպրեսը:

Միշան, որը ծնունդով Արցախից է, մրցութային առաջին օրը կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» երգը՝ հավաքելով 88 հնարավորից 87 միավոր: Իսկ մրցութային երկրորդ օրը կատարել է համաշխարհային «Uptown Funk» հիթը:

Առաջին տեղը կիսել են Ռուսաստանի ներկայացուցիչներ 13-ամյա Ալեքսեյ Զաբուգինը և «ԷՅ ՎԱ» տրիոն: Երրորդ տեղը զբաղեցրել են Ղազախստանի և Ռուսաստանի երգչուհիները՝ 11-ամյա Սադուակաս Ժանելը և 10-ամյա Մարիա Միրոնովան:

Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Ղրիմի «Արտեկ» կենտրոնում օգոստոսի 11-13-ը:

«Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010-ին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---