Լիբիան զգուշացրել է Իտալիային Միլանի մերձակայքում ահաբեկչական խմբի մասին

Լիբիան զգուշացրել է Իտալիային Միլանի մերձակայքում ահաբեկչական խմբի մասին

PanARMENIAN.Net - Լիբիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են Իտալիային «Իսլամական պետության» ջիհադական ցանցի մասին, որն, իբր, գործում է Միլանի մերձակայքում, հայտնում է Deutsche Welle-ն:

Ինչպես օգոստոսի 14-ին հայտնել էր իտալական Corriere della Sera-ն, ինչպես նաև մյուս պարբերականները, խմբավորումը կարող է մոտ լինել 47-ամյա Աբու Նասիմին Թունիսից, որը 1998-ից ապրում է Իտալիայում, իսկ ավելի ուշ կռվել է Աֆղանստանում և Սիրիայում: 2014-ին նա եղել է ԻՊ հրամանատարներից մեկը լիբիական Սաբրատում:

Մամուլի հաղորդագրությունները հիմնված են տվյալների վրա, որոնք ստացել են լիբիացի քննիչները Սիրտում կենտրոնական հրամանատարական կետի զավթումից հետո: Հետագայում ջիհադական ցանցի անդամները շփումներ են հաստատել Աբու Նասիմի հետ:

Իտալիայի հատուկ ծառայությունները բարձր պատրաստականության են բերված: Մտավախություններ կան, որ Սիրտից արտաքսված ահաբեկիչները կմիախառնվեն փախստականների հետ և նրանց հետ միասին կժամանեն Իտալիա նավերով` հետագայում երկրում ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով:

Վերջին շրջանում աճել է զգուշացումների քանակը, որոնք վերաբերում են ծայրահեղական օտարերկրացիներին Իտալիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---