Սիրիայի բանակը հետ է մղել ահաբեկիչների գրոհը Հալեպում

Սիրիայի բանակը հետ է մղել ահաբեկիչների գրոհը Հալեպում

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական բանակի մարտիկները և աշխարհազորայինների ջոկատները հետ են մղել ահաբեկիչների գրոհները Հալեպի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում: Այդ մասին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը: «Մարտերը սկսվել են օգոստոսի 14-ին: Բանակին հաջողվել է հետ մղել ահաբեկիչներին Ջամայաթ ազ Զահրա շրջանում և նրանց գրոհը հարավ-արևմուտքում` ցեմենտի գործարանի մոտ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ աղբյուրի, միայն հյուսիս-արևմուտքում սպանվել է 35-50 ահաբեկիչ: Գրոհայինները նահանջել են Քաֆր Համրա և Հան Թուման ավանի ուղղությամբ:

Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը:

Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---