ՀԱՊԿ պաշտպանության նախարարներն օգոստոսի 16-ին կհավաքվեն Երևանում

ՀԱՊԿ պաշտպանության նախարարներն օգոստոսի 16-ին կհավաքվեն Երևանում

PanARMENIAN.Net - Ի կատարումն 2016 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. նստաշրջանի որոշման` օգոստոսի 16-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները: Նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արդեն Երևանում է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն կստեղծվի ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող հանձնաժողով:

Որոշմամբ մասնավորապես նախատեսվում է. ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացները կանոնակարգելու նպատակով` ստեղծել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---