Ռիո 2016-ի 10-րդ օրը ՀՀ-ն 7 մարզիկ կներկայացնի

Ռիո 2016-ի 10-րդ օրը ՀՀ-ն 7 մարզիկ կներկայացնի

PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը պայքարի մեջ կմտնեն աթլետները՝ վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը: Տղամարդկանց եռացատկում` որակավորման փուլում, հանդես կգա Լևոն Աղասյանը:

Ավելի ուշ առաջին գոտեմարտը կանցկացնի 85 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը:

Օրվա երկրորդ կեսին՝ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմրցի չինանցի Հու Ջիանգուանի հետ:

Ինչպես նաև, 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կպայքարի մեդալի համար:

Որակավորման փուլից պայքարը կսկսի արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն Խաղերում 33 մարզիկ է ներկայացնում 8 մարզաձևերում: Օգոստոսի 15-ի դրությամբ, Հայատսանի հավաքականը դեռ մեդալ չի նվաճել: Լավագույն արդյունքը ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանինն է՝ 5-րդ տեղ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---