Ղրիմում դիվերսիաներ նախապատրաստելու գործով 9 մարդ է ձերբակալվել

Ղրիմում դիվերսիաներ նախապատրաստելու գործով 9 մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ղրիմում դիվերսիաներ նախապատրաստելու գործով 9 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ իրավապահ մարմիններում:«Այսօրվա դրությամբ ձերբակալվել է արդեն 9 մարդ, որից 2-ը կալանավորվել է: Առաջիկա 24 ժամում նրանց մեղադրանք կներկայացվի ահաբեկչության կազմակերպման և ահաբեկչական գործունեությանը նպաստելու հոդվածներով»,-ասել է աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ 2 անձ, որոնց ավելի ուշ են ձերբակալել, թերակղզու բնակիչներ են, որոնք վերջերս են ՌԴ քաղաքացիություն ստանցել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Եվս 10 մարդ անցնում է գործով որպես վկա: Քննությունը պետք է ուսումնասիրի, թե ինչ դեր են կատարել նրանք այդ իրադարձություններում: Աղբյուրը չի բացառել, որ ոմանց կարգավիճակը կարող է փոխվել կասկածյալների:

Ավելի վաղ Սիմֆերոպոլում դիվերսիա նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել էին Ուկրաինայի Զապորոժիեի մարզի բնակիչներ Եվգենիա Պանովան և Ղրիմի բնակիչ Անդրեյ Զախտեյը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---