Ավելի քան 100 անվճար տեղ է հատկացվել զորացրված դիմորդներին՝ մագիստրատուրա ընդունվելու համար

Ավելի քան 100 անվճար տեղ է հատկացվել զորացրված դիմորդներին՝ մագիստրատուրա ընդունվելու համար

PanARMENIAN.Net - Բանակից զորացրված դիմորդների արտոնությունը տրվում է մագիստրոսական կրթական ծրագիր ընդունվելու ժամանակ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը՝ նշելով, որ հեռակա ուսուցման քննությունները սկսվելու են սեպտեմբերի 27-ից և ամփոփվելու են մեկ ամսվա ընթացքում:

«Բանակից զորացրված դիմորդների արտոնությունը տրվում է մագիստրոսական կրթական ծրագիր ընդունվելու ժամանակ: Խոսքն անվճար մագիստրոսական տեղեր հատկացնելու մասին է: Հարյուրից ավելի տեղեր են հատկացվել զորացրված դիմորդներին՝ ուսումն անվճար հիմունքներով շարունակելու համար: Մագիստրատուրայի առկա բաժինների համար դիմումների ժամկետն ավարտվում է օգոստոսի 26-ին», - ասել է Մելիքյանը:

Ինչ վերաբերում է մարտական հերթափոխում ծառայածներին և ապրիլյան պատերազմի մասնակիցներին, նա հավելել է, որ կկիրառվեն զեղչեր այդ ուսանողների համար. «Դա վերաբերվում է պետական բուհերին, մասնավոր բուրհերը զեղչեր իրականացնում են իրենց որոշումով, իրենց միջոցների հաշվին»:

Հուլիսի 13-ին նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները և ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ ընդհանուր թվով՝ 27, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած 23 և մանկուց հաշմանդամություն և 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 40 դիմորդ վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորի անվճար հիմունքներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---