Պայթյուն Իրաքում. 5 զոհ կա, 20 վիրավոր

Պայթյուն Իրաքում. 5 զոհ կա, 20 վիրավոր

PanARMENIAN.Net - Իրաքի Քիրքուկ գավառի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել:

Ինքնաշեն ռումբի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես կեսօրին: Ենթադրվում է, որ գրոհի թիրախում ԻՊ կողմից վերահսկվող Ալ Հայուջա շրջաններից փախչող ընտանիքներն են եղել, գրում է «Կոմերսանտը» Al Sumaria-ի վրա հղումով:

Իրաքում պահպանվում է լարված իրավիճակը, «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են երկրի մի մասը: Գրոհայինները հարձակումներ են կատարում և ահաբեկչական գործողություններ, որոնք հիմնականում ուղղված են խաղաղ բնակչության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---