ՌԴ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի հարցը

ՌԴ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով Բաքվում է: Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ, հայտնել է «Ռոսիա 24»-ը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարների քննարկումների հիմնական թեման է եղել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, հայտնում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ասել էր, որ ՌԴ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները շատ բան ունեն քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

«Ինչ վերաբերում է երկու երկրների պաշտպանության նախարարների առջև ծառացած խնդիրրներին, ապա կաշխատենք անդրադառնալ այն ամենին, ինչի մասին դուք պայմանավորվել եք ՌԴ նախագահի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասով»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է, որ կողմերը «քննարկելու շատ բան ունեն»:

«Քննարկելու շատ բան կա նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է. որ ՌԴ ՊՆ-ն երախտապարտ է ադրբեջանցի գործընկերներին Բանակային միջազգային խաղերին մասնակցելու համար, որտեղ, ըստ ռուս մասնագետների գնահատականների, ադրբեջանական թիմը «բավականին լավ հանդես եկավ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---