ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը հուղարկավորվել է

ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը հուղարկավորվել է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին ծանր վիրավորվելու հետևանքով մահացած ոստիկանության 45-ամյա ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։

Ոստիկանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլոք, գրում է Tert.am-ը։

Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ.նոյեմբերին։ Ունի մեկ որդի՝ 6 տարեկան։

Ոստիկանության ավագ ենթասպան ծանր վիրավորում ստանալուց հետո ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել: Մկրտչյանը հիվանդանոց էր տեղափոխվել ստոծանու, կրծքավանդակի, լյարդի, աղիների վնասմամբ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Հուլիսյան դեպքերի ժամանակ զոհվել էր ոստիկանության ևս երկու սպա՝ գնդապետ Արթուր Վանոյանը, ով սպանվել էր հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, և Յուրի Տեփանոսյանը, ով մահացել էր, ոստիկանության վարկածով, ՊՊԾ գնդից դիպուկահարի արձակած կրակոցից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---