Շախմատիստ Մելքումյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի բաց մրցաշարի 2-րդ մրցանակակիր

Շախմատիստ Մելքումյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի բաց մրցաշարի 2-րդ մրցանակակիր

PanARMENIAN.Net - Լատվիայում ավարտվեց Ռիգայի Տեխնիկական Համալսարանի բաց մրցաշարը, որին մասնակցում էին 31 երկրի 202 շախմատիստ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը:

Մասնակիցներից 17-ը կրում էին գրոսմայստերի, իսկ 45-ը միջազգային վարպետի կոչում:

Հրանտ Մելքումյանը ինը հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-5-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Մարտին Կրավցիվը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 6, իսկ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը 5.5-ական միավոր:

Հայ շախմատիստ, 2008-ից՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ծնվել է 1989-ի ապրիլի 30-ին, Երևանում: 2014-ին Կանբերայում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը, 2014-ի Լատվիայի օպեն մրցաշարի հաղթող է: Ավստրիայի Գրաց քաղաքում շախմատի Casino Open 2014 միջազգային մրցաշարում հաղթող է ճանաչվել: 2015-ի ռապիդի Եվրոպայի փոխչեմպիոն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---