Ռուսական ինքնաթիռներ են տեղակայվել իրանական ռազմաբազայում

Ռուսական ինքնաթիռներ են տեղակայվել իրանական ռազմաբազայում

PanARMENIAN.Net - Իրանական Համադան ավիաբազա են ժամանել ռուսական ռազմաօդային ուժերի Ту-22М3 ինքնաթիռներ:

Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել իր ռազմաբազայում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, Deutsche Welle-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Նշվում է, որ Իրանի տարածքում ռուսական ինքնաթիռների տեղակայումը թույլ կտա 60%-ով կրճատել մարտական թռիչքների վրա ծախսվող ժամանակը:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---