Երևանում օգոստոսի 17-18-ին հնարավոր է կարճատև անձրև

Երևանում օգոստոսի 17-18-ին հնարավոր է կարճատև անձրև

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում օգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևանումօգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Ջերմաստիճանը մայրաքաղաքում օգոստոսի 19-21-ը կբարձրանա մինչև +38 աստիճան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---