Երեխաներին խնամող աշխատակիցները առողջական վիճակի պարտադիր զննություն են անցնելու

Երեխաներին խնամող աշխատակիցները առողջական վիճակի պարտադիր զննություն են անցնելու

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամվող երեխաների խնամքի, կյանքի որակի բարելավման նպատակով, կենտրոնների աշխատակիցները կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն:

Պարտադիր զննությունը նշված հաստատություններում կկանխարգելի խնամվող երեխաների՝ տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատությունների աշխատակիցները, ովքեր անմիջականորեն երեխաների խնամք ու սպասարկում են իրականացնում, արդեն իսկ անցնում են առողջական վիճակի պարտադիր զննություն, իսկ, այսուհետ, նման զննությունը պարտադիր կդառնա նաև երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցների համար:

Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում աշխատողների առողջական վիճակի պարտադիր զննությունը գործելու է ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստում ընդունված որոշման համաձայն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---