Օհանյան. ՀԱՊԿ շրջանակում ՀՕՊ բազային գիտահետազոտական կազմակերպություններ կստեղծվեն

Օհանյան. ՀԱՊԿ շրջանակում ՀՕՊ բազային գիտահետազոտական կազմակերպություններ կստեղծվեն

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդամ երկրների զինված ուժերի համագործակցության կատարելագործմանն ուղղված հարցեր են քննարկել: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

«Մեր հանդիպումների ձևաչափը յուրահատուկ հնարավորություն է ներկայացնում արդիական հարցերը քննարկելու համար՝ հաշվի առնելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, ինչպես նաև սահմանել Կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետագա աշխատանքները, ինչն էլ մենք արեցինք՝ դիտարկելով օրակարգի հացերը»,- ասել է Օհանյանը։ Օհանյանի խոսքով` քննարկվող հարցերի մի մասը վերաբերում էր հավաքական ռազմական շինարարությանը և ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, անդամ երկրների զինված ուժերի համագործակցության կատարելագործմանը և ՀՕՊ ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը։

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի աշխատանքների մասնակցելու համար Երևան են ժամանել մի շարք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, մասնավորապես` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Թասմագամբետովը, Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեի Ռայկովը, Ղրղըզստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ռաիմբերդի Դույշեմբիևը, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչության փոխնախարար Աբդուլխոշիմ Գուլոմզոդան։ Երևան են ժամանել նաև ՀԱԿՊ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---