Թուրքիայում 44 ընկերություն է խուզարկվել գյուլենականների հետքերով

Թուրքիայում 44 ընկերություն է խուզարկվել  գյուլենականների հետքերով

PanARMENIAN.Net - Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցներին նյութական աջակցություն ցուցաբերելու կասկածանքով օգոստոսի 16-ին խուզարկումներ են կատարվել թուրքական 44 ընկերությունում, որոնք մեծամասամբ գտնվում են Ստամբուլի Սկյուտար և Ումրանիյե թաղամասերում:

Արդյունքում ձերբակալվել է այդ ընկերությունների 126 աշխատակից, որոնց թվում նաև ընկերությունների տնօրենները, թուրքական «Անադոլու»-ին հղումով գրում է Tert.am-ը: Ոստիկանները գործողություն են իրականացրել նաև Բեյքոզ թաղամասում գտնվող շքեղ մի առանձնատանը և AKFA հոլդինգի՝ Ումրանիյե թաղամասում գտնվող շենքում:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց:

Թուրքիայում դատարանների ևս 83 աշխատակցի ձերբակալության թույլտվություն է տրվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---