ՀՀ ռուսական ռազմակայանում ջրավազան են կառուցել մարտական մեքենաների անձնակազմերի մարզումների համար

ՀՀ ռուսական ռազմակայանում ջրավազան են կառուցել մարտական մեքենաների անձնակազմերի մարզումների համար

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի բարձրլեռնային «Քամհուդ» զորավարժարանում մարտական ուսումնանյութական բազայի նոր օբյեկտ է բացվել` մոտ 1 հա մակերեսով ջրավազան:

Օբյեկտի կառուցմանը մասնակցել է ավելի քան 100 զինծառայող, 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: «Ջրավազանը նոր հնարավորություններ է ստեղծում տանկերի և մարտական մեքենաների անձնակազմերի մարզումների համար` ջրային արգելքների հաղթահարման առումով»,-ասել է սպառազինության գծով հրամանատար, գնդապետ Անդրեյ Բրիզգալինը, հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Առաջիկայում բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանի տարածքում կկառուցվի Տ-72Բ տանկերի ստորջրյա վարման համար նախատեսված ջրավազան:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:

2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---