ԼՂՀ կառավարությունը ներկայացրել է հատուկ հաշվեհամարի միջոցներով կատարված աշխատանքները

ԼՂՀ կառավարությունը ներկայացրել է հատուկ հաշվեհամարի միջոցներով կատարված աշխատանքները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 13-14-ը կազմակերպվել է ՀՀ և ԱՀ հասարակական-քաղաքական մի խումբ գործիչների շրջայց առաջնագիծ, որի ժամանակ նրանց են ներկայացվել կառավարության հատուկ հաշվեհամարի և բարեգործական այլ ծրագրերի միջոցներով կատարված աշխատանքները: Խմբի անդամները ծանոթացել են, մասնավորապես, ինժեներական նոր կառույցների, կառուցվող ջրագծերի, դիտարկման ու էներգամատակարարման արդի տեխնոլոգիաների, ինչպես նաև բանակի մարտունակության աստիճանի և դիրքապահների անվտանգության ու կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ աշխատանքների հետ, ասվում է ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

Կառավարությունը նպատակ ուներ սույն շրջայցով կատարված գաղտնի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել հասարակությանը՝ նրանց կողմից վստահություն վայելող գործիչների միջոցով: Ծրագիրը շարունակական է լինելու, և կառավարությունը պարբերաբար կկազմակերպի նմանատիպ ձևաչափով հաշվետվություններ:

Հանգանակությունը շարունակվում է, և ովքեր ցանկանում են ներդրում ունենալ բանակի մարտունակության բարձրացման գործում, կարող են նվիրատվություն կատարել նաև առցանց ճանապարհով:

Արցախի Հանրապետության կառավարությունը հատուկ հաշվեհամար է բացել, որտեղ կուտակված ամբողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Նշված հատուկ հաշվեհամարին հնարավոր է գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան: Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝ Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան, SWIFT` ARTSAM22, Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հաշվեհամարները՝ ՀՀ դրամ՝ 22300612211100, ԱՄՆ դոլար՝ 22300110153200, Եվրո՝ 22300200153300, ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---