Օգոստոսի 20-ին Երևանում փակ ճանապարհ կլինի. Մոտոկրոսի, քարթինգի մրցաշար է

Օգոստոսի 20-ին Երևանում փակ ճանապարհ կլինի. Մոտոկրոսի, քարթինգի մրցաշար է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Արագընթաց Երևան» խորագիրը կրող մոտոկրոսի, քարթինգի մարզաձևերի մրցաշարի անցկացումով պայամանավորված՝ օգոստոսի 20-ին ժամը 12:30-ից մինչև 17: 00-ն փակ կլինի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցվում է քաղաքացիներիս ներողամտությունը:

«Արագընթաց Երևան» մրցաշարն անցնելու է «Երևանյան ամառ-2016»-ի շրջանակում: Կանցկացվեն մոտոկրոսի, կվադրոցիկլի, սպորտային ավտոմեքենաների, հեծանվավազքի մրցումներ: Տեղի կունենա նաև բայկերների, ցեղական սպորտային շների մրցաշար: Մրցումները կանցկացվեն դիջեյների երաժշտական ուղեկցությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---