Վերաքննիչ դատարանում քննում են Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության և կալանքի բողոքները

Վերաքննիչ դատարանում քննում են Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության և կալանքի բողոքները

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում սկսվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության և կալանքի բողոքների քննարկումը, հայտնում է Tert.am-ը:

Դատարանի դիմաց հավաքվել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա համակիրները, նրանք սպասում ենք քննարկման արդյունքներին:

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով:

Օգոստոսի 2-ին «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ու կուսակցության անդամ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ամբողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին քանի դեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, «շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ»: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության երեք անդամներին, ինչպեսև Հանրապետությունում առկա բոլոր քաղբանտարկյալներին: Առանց այս քայլի և առաջիկա ամիսներին երկրի քաղաքական կյանքը վերափոխելուն միտված արմատական այլ միջոցառումների, Հայաստանի ընդդիմությունը առավելևս դուրս կմղվի ընտրական գործընթացներից` սահելով դեպի ավելի անկանխատեսելի պայքարի մեթոդներ», - ասված է հայտարարությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---