Երկրորդ ահաբեկչությունը Թուրքիայում. Առնվազն 12 մարդ է վիրավորվել

Երկրորդ ահաբեկչությունը Թուրքիայում. Առնվազն 12 մարդ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Մեկ օրում երկրորդ հզոր պայթյունն է որոտացել Թուրքիայում` այս անգամ Էլյազիգ քաղաքի ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ: Առնվազն 12 մարդ է վիրավորվել: Պայթյունի վայր են մեկնել «շատպ օգնության» մեքենաներ:

«Ահաբեկչությունը տեղի է ունեցել Էլյազիգի անվտանգության վարչության մոտ, տուժել է առնվազն 12 մարդ»,-հայտնել է աղբյուրն անվտանգության մարմիններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Reuters գործակալության, որը հղում է անում թուրքական Dogan-ին, պայթյունի հետևանքով վիրավորների թիվը շատ ավելի մեծ է: Միջադեպի այլ մանրամասներ չեն հայտնվում:

Ավելի վաղ, օգոստոսի 18-ին 3 մարդ է զոհվել և ավելի քան 70-ը վիրավորվել Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---