Սոցբնակարանների անհատույց օգտագործման ժամկետը երկարացվել է 10 տարով

Սոցբնակարանների անհատույց օգտագործման ժամկետը երկարացվել է 10 տարով

PanARMENIAN.Net - Կարգավորվել է մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց կամ ընտանիքների՝ այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը:

Ժամկետների երկարացումը հիմնված կլինի հասարակական կազմակերպության կողմից տրված եզրակացության վրա, մասնավորապես՝ կազմակերպությունը կուսումնասիրի 166 բնակարաններում բնակվող անձնանց կամ ընտանիքների սոցիալական պայմանները, կարիքները, բնակարանների վիճակը, բնակչի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը, բնակարանի օգտագործումը դրա նշանակությանը համապատասխան և այլն:

Որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի. նիստում:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---