ՀԱՊԿ խաղաղապահներն առաջին անգամ ՄԱԿ մանդատ կստանան

ՀԱՊԿ խաղաղապահներն առաջին անգամ ՄԱԿ մանդատ կստանան

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ խաղաղապահները Բելառուսում կայանալիք զորավարժությունների ժամանակ առաջին անգամ ՄԱԿ մանդատ կստանան: «Զորավարժությունների պաշտոնական լեգենդը ՀԱՊԿ Արագ արձագանքման խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողության նախապատրաստումն ու վարումն է: Սակայն ըստ զորավարժությունների մտահղացման, նախատեսվում է մի շարք օգտակար նորարարությունների մշակում, որոնք արտացոլում են խաղաղության պահպանման ժամանակակից համալիր միջոցառումների ժամանակ խաղաղապահ խնդիրների ու առաջադրանքների կատարման նորացված միջոցները, ասել են կազմակերպության քարտուղարությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «առաջին անգամ ՀԱՊԿ ԱԱԽՈւ կստանան ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը և կգործեն ճգնաժամային տարածաշրջանում ՄԱԿ առաքելության հետ համագործակցությամբ»:

Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 1000 սպա ու խաղաղապահ զինվոր ՀԱՊԿ անդամ 6 երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, ՌԴ և Տաջիկստանի, զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության կազմից: Մասնակցում է նաև ավելի քան 500 միավոր ավիացիոն, զրահատեխնիկայի և ավտոմոբիլային տեխնիկա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---