ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Ռիո-2016-ի եզրափակչում է

ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Ռիո-2016-ի եզրափակչում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ (52 կգ) Միշա Ալոյանը դուրս է եկել Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ` օգոստոսի 19-ին հաղթելով չինացի Հու Ցզյանգուանին, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Կիսաեզրափակիչ մենամարտն ավարտվել է 3:0 հաշվով հօգուտ Ալոյանի:

Վճռական մենամարտում նա կմրցի ուզբեկ բռնցքամարտիկ Շահոբիդդին Զոիրովի հետ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին:

Քառորդ եզրափակչում Ալոյանը հաղթեց կոլումբացի Սեյբեր Ավիլային: Բոլոր դատավորները նախապատվությունը տվեցին Ալոյանին` 3-0 (29:28, 29:28, 29:28):

Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ Ռիոյի Օլիմպիադայում։ Կիսաեզրափակչում Հարությունյանը զիջել է Ադրբեջանը ներկայացնող կուբացի Լորենցո Սոլազո Սոտոմայորին։ Քառորդ եզրափակչում հաղթել է թուրք Բատուխան Գյոզգեկին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---