ԱՄՆ-ում ասում են՝ Անկարան հեղաշրջման փորձին Գյուլենի մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել

ԱՄՆ-ում ասում են՝ Անկարան հեղաշրջման փորձին Գյուլենի մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել

PanARMENIAN.Net - Անկարան դեռևս չի ներկայացրել Վաշինգտոնին Թուրքիայի պետական հեղաշրջման փորձին ընդդիմադիր Գյուլենի մեղսակցության ապացույցներ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Bloomberg-ին հղում անելով, ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչը, մի քանի հրավիրյալ լրագրողների համար հատուկ ճեպազրույց է կազմակերպել ԱՄՆ փոխնախագահ Բայդենի Թուրքիա այցելությանն ընդառաջ: Ճեպազրույցը նվիրված էր Գյուլենի արտահանձնման շուրջ ստեծղված վիճակին:

Զրույցի ընթացքում ասվել է, թե «Թուրքիան բազմիցս է մեղադրել Գյուլենին կառավարությունը տապալելու փորձերի մեջ», սակայն, «դեռևս բավարար ապացույցներ չի ներկայացրել ԱՄՆ-ին, որ նա մեղսակից է հեղաշրջման փորձին»: Թուրքիայի փոխանցած փաստաթղթերում շեշտը դրված է Գյուլենի դավադրության և քրեական վարքի վրա մինչ հեղաշրջումը:

Ճեպազրույցում հաստատել են նաև, որ ամերիկյան արդարատության նախարարությունն առաջիկա օրերին մի խումբ փորձագետներ կուղարկի Թուրքիա` քննարկելու համար Գյուլենի արտահանձնման հարցը: Պատվիրակության կազմն ու ուղևորության ժամկետը չեն նշվում: Սակայն, ավելի վաղ հայտնի դարձավ, որ պատվիրակությունը Թուրքիա կժամանի օգոստոսի 22-ին: Այդ մասին օգոստոսի 12-ին հայտնել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

75-ամյա Գյուլենը մշտական բնակության թույլտվություն ունի ԱՄՆ-ում, 1999-ից նա ապրում է Փենսիլվանիա նահանգում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---