Իրանի ՊՆ ղեկավար. Անհրաժեշտության դեպքում իրանական այլ ավիաբազաներ ևս կտրամադրվեն ՌԴ-ին

Իրանի ՊՆ ղեկավար. Անհրաժեշտության դեպքում իրանական այլ ավիաբազաներ ևս կտրամադրվեն ՌԴ-ին

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Ռուսաստանի օդուժին Շահիդ Նոժե ավիաբազան տրամադրելու Իրանի որոշումը կայացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում փոխգործակցության շրջանակում և Սիրիայի կառավարության խնդրանքով:

Ըստ նրա, Իրանը կարող է նաև այլ ավիաբազաներ տրամադրել Ռուսաստանին: «Եթե իրավիճակը պահանջի, մենք կուսումնասիրենք իրանական այլ ռազմակայաններ ռուսներին տրամադրելու հնարավորությունը»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ ռուսական ինքնաթիռները կօգտագործեն Շահիդ Նոժե ռազմակայանը Համադանում այնքան, որքան պահանջվի: Ռուսական հեռահար ավիացիային Համադան օդանավակայանի տրամադրումը փոխում է ուժերի դասավորությունն ամբողջ Մերձավոր Արևելքում:

Հիմնականում սունի բնակչությամբ պետություններով ռազմավարական տարածաշրջանի նոր առաջատարը դառնում է շիա բնակչությամբ Իրանը: Ըստ փորձագետների, Սիրիայում իսլամիստներին հարվածելու համար հարթակ տրամադրելով ՌԴ-ին, Իրանը սեփական խնդիրներն է լուծում, որոնք տարբերվում են ՌԴ խնդիրներից: Դրանք են` նոր սակարկությունն Արևմուտքի հետ և դիրքերի հզորացումը Սաուդյան Արաբիայի հետ դիմակայություննում: Ռազմական գործընկերությունը Մոսկվայի հետ պատժամիջոցներից ձերբազատված Իրանի համար լծակ է դառնում գլոբալ խաղացող դառնալու համար, գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել էր, որ Իրանը ոչ մի ռազմակայան Ռուսաստանին չի տրամադրել: Մասնավորապես ասել է. «Իրանը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Ռուսաստանի հետ համագործակցում է, սակայն ոչ մի ռազմակայան Ռուսաստանին կամ այլ երկրի չի տրամադրել»: Խոսքը մշտական հիմքով ռազմակայան տրամադրելու մասին է:

Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---