Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել

Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել

PanARMENIAN.Net - Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտարարել է Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը, հայտնում է Tert.am-ը:

«Վերաքննիչ դատարան միջնորդություն եմ ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու համար»,-ասել է փաստաբանը։

Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:

Օգոստոսի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի փաստաբանի դիմումը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---