Կառավարությունը կօժանդակի կոշիկի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին

Կառավարությունը կօժանդակի կոշիկի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ընկերություն:

Կառավարության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության արտադրական գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ խոշոր ներդրումների արդյունքում ձեռնարկությունը հագեցվել է իտալական նորագույն սարքավորումներով, իսկ արտադրանքի մեծ մասն իրացվում է ներքին շուկայում: Ընկերությունն իր առջև նպատակ է դրել ավելացնել արտադրական և արտահանման ծավալները, հայտնում է Yerkir.am-ը:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ այս ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտը, տարբեր գործիքակազմերով օժանդակելով այս ոլորտում գործող ձեռնարկություններին՝ մեր երկրում կոշիկի արտադրության ավանդույթները վերականգնելու և զարգացմանը նպաստելու համար:

«Փիրալյան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ. ապրիլին: Ընկերությունը գրանցել է ROBERTO ապրանքանիշը, և խանութները ճանաչված են այդ բրենդով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---