«Սասնա ծռերից» Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

«Սասնա ծռերից» Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին, հայտնում է Tert.am-ը:

Այդ մասին հայտնել է երկամսյա կալանքի տակ գտնվող Տիգրան Մանուկյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Վերաքննիչ դատարան միջնորդություն էի ներկայացրել Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և այլընտրանքային խափանման միջոց ընտրելու կապակցությամբ, այն է` Տիգրան Մանուկյանին ազատ արձակել գրավի դիմաց, սակայն դատարանը մերժեց»,-ասել է փաստաբանը:

Տիգրան Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) և 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել):

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից, ևս մեկ վիրավոր ոստիկան մահացավ հիվանդանոցում:

Ի պաշտպանություն խմբի Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---