Տարրական դասարանների աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար

Տարրական դասարանների աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հետևել է 2016-2017 ուստարվա դասագրքերի բաշխման գործընթացին: Դասագրքերի շրջանառու հիմնադրամից և ՀՀ ԿԳ նախարարության տպագրած դասագրքերը կենտրոնացվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղից էլ զուգահեռաբար բաշխվում են քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթօջախներին:

Նախապես ներկայացված հայտերի հիման վրա համապատասխան քանակի դասագրքերը տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին`մինչև սեպտեմբերի 1-ը արդեն տեղերում դրանք բաժանելու համար: Օգոստոսի 22-ին դասագրքերը բաշխվել են Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին:

Առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար, ընդ որում, առաջին դասարանցիներին` ինչպես միշտ՝ նվիրատվության կարգով: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տրամադրած դասագրքերը վճարովի են, գնացուցակներն էլ փակցված են դպրոցներում` տեսանելի վայրոււմ: Դասագրքերից բացի ստացվել է նաև ուսումնաօժանդակ գրականություն, որը նույնպես բաշխվում է դպրոցներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---