Իրան-Հայաստան ԷՀԳ շահագործումից հետո էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները 3 անգամ կավելանան

Իրան-Հայաստան ԷՀԳ շահագործումից հետո էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները 3  անգամ կավելանան

PanARMENIAN.Net - Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը 3 անգամ կավելանա, հայտնում է Aysor-ը իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության վրա հղումով:

Համաձայն հաղորդագրության՝ Իրանի էներգետիկ ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից մեկը Մասուդ Հոջաթը, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարին, նշել է, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շահագործումից հետո էլեկտրաէներգիայի ծավալները երեք անգամ կավելանան:

Նախատեսվում է, որ Իրանի արտահանման և զարգացման բանկը («Սադերաթ») «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում կառուցվող 107 մլն եվրո արժողությամբ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով 83 միլիոն եվրո գումար պետք է հատկացնի:

Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:

Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---