ՄԱԿ. Հալեպին հումանիտար աղետ է սպառնում` հրադադար է հարկավոր

ՄԱԿ. Հալեպին հումանիտար աղետ է սպառնում` հրադադար է հարկավոր

PanARMENIAN.Net - ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Սթիվեն Օ’Բրայանն իրավիճակը Սիրիայում մեր ժամանակների ամենալայնածավալ հումանիտար ճգնաժամն է համարել և զգուշացրել է հրատապ միջոցների անհրաժեշտության մասին, քանի որ պաշարված շրջանների հարյուր հազարավոր բնակիչների փրկության համար սննդամթերք, ջուր և դեղորայք է պետք:

«Հալեպում մենք կանգնած ենք հումանիտար աղետի սպառնալիքի առջև, որն աննախադեպ կարող է լինել սիրիական հակամարտության ամբողջ ընթացքի համար»,-ասել է նա ՄԱԿ ԱԽ շաբաթական ճեպազրույցի ժամանակ:

«Ես կրկին շեշտում եմ մարտական գործողություններում 48-ժամյա դադար հայտարարելու անհրաժեշտությունը, որին պետք է հավանություն տան բոլոր կողմերը և որը պետք է ուժի մեջ մտնի, որպեսզի Հալեպի բոլոր շրջաններին հասանելի լինի օգնությունը»,-ասել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հալեպի արևելքը վերահսկում են ընդդիմության ուժերը, սակայն արդեն մի քանի շաբաթ է այդ հատվածը պաշարված է կառավարական ուժերի կողմից: Այդպիսով, մոտ 250.000 մարդ հայտնվել է ծուղակում: Կառավարությունը վերահսկում է արևմտյան թաղամասերը, որտեղ մոտ 1 մլն մարդ է ապրում: Հալեպը Սիրիայի ամենամեծ քաղաքն է:

Ըստ Օ’Բրայանի, հումանիտար ճգնաժամը տարածվել է Հալեպի սահմաններից դուրս: Ըստ նրա, չնայած, որ Սիրիայի կառավարությանը խնդրել էին թույլ տալ օգնություն հասցնել 32 բնակավայր, 50 տոկոսի դեպքում խնդրանքը մերժվել է: Բացի այդ, մարտերի ու վարչական արգելքների պատճառով այս ամիս դեռ ոչ մի շարասյուն տեղի չի շարժվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---